Թոքաբորբի ախտանիշները
Թոքաբորբի գանգատներն ու ախտանիշները տարբեր են՝ սկսած թեթևից մինչև ծանր, որը կախված տարբեր գործոններից, ինչպիսիք են վարակ հարուցող մանրէի տեսակը, ձեր տարիքն ու ընդհանուր առողջական վիճակը: Թեթև գանգատներն ու ախտանիշները հաճախ նման են մրսածության կամ գրիպի նշաններին, բայց ավելի երկար են տևում: Հաճախ թոքաբորբը դրսևորվում է «տարած» մրսածությունից կամ գրիպից մի քանի օր հետո: Թոքաբորբի գանգատներից ու ախտանիշներից են՝ կրծքավանդակի ցավ, երբ շնչում կամ հազում եք շփոթվածություն կամ հոգեկան գործունեության փոփոխություններ (ավելի հաճախ՝ տարեցների մոտ) հազ, որը կարող է ուղեկցվել խորխով հոգնածություն ջերմություն (սովորաբար 38.5° C-ից բարձր), քրտնարտադրություն և դող-սարսուռ նորմալից ցածր մարմնի ջերմաստիճան (տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց մոտ) սրտխառնոց, փսխում կամ փորլուծություն շնչարգելություն և հևոց: Նորածիններն ու մանկահասակ երեխաները կարող են վարակի որևէ նշան ցույց չտալ: Այլ դեպքերում նրանք կարող են փսխել, ջերմել, հազալ, երևալ անհանգիստ կամ հոգնած և ուժասպառ, կամ դժվարությամբ շնչել և ուտել: