Վիրահատություններ սրտի փականների վրա

Սրտի փականների հիմնական արատները, որոնք վիրահատական միջամտություն են պահանջում, ծանր աորտալ սթենոզն է (աորտալ փականի նեղացում) և ծանր միտրալ անբավարարությունը: Սրտի այդ արատների ախտորոշումը իրականացվում է էխոկարդիոգրաֆիայի օգնությամբ: Սրտի փականների վրա վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ` բաց եղանակով: Սեփական ախտահարված փականի փոխարեն տեղադրվում է սրտի արհեստական փական: Մեծամասամբ, դրանք պատրաստվում են արհեստական նյութերից և պահանջում են մշտապես հակամակարդիչ պատրաստուկների պարտադիր ընդունում (վարֆարին), ինչը հարկ է վերահսկել արյան մակարդելիության կանոնավոր հետազոտությամբ (ոչ պակաս ամիսը մեկ անգամից): Մեծահասակ պացիենտների մոտ հնարավոր է սրտի վրա կենսաբանական փականի տեղադրում, որի օգտագործման ժամկետը մոտավորապես 10 տարի է, սակայն կարիք չի լինում հակամակարդիչների ընդունում 3 ամսից ավելի: Ծանր միտրալ անբավարարությամբ պացիենտների մոտ` խորդաների պատռման կամ միտրալ փականի պրոլապսի պատճառով հնարավոր է կատարել փականի պլաստիկա` առանց նրա արհեստականով փոխարինման, որից հետո նույնպես բացակայում է հակամակարդիչների ընդունման անհրաժեշտությունը երեք ամսից ավելի: Ստացիոնար բուժումից հետո բուժող բժիշկը որոշում է անհրաժեշտ հակամակարդիչ թերապիան, նոր փականի ֆունկցիայի էխոկարդիոգրաֆիական հսկողության հաճախականությունը: