Քիթ, կոկորդ, ականջ
Բաժանմուքնում կատարվում են հետևյալ վիրահատությունները.
Քթային շնչառությունը վերականգնող և էսթետիկ վիրահատություններ՝
արտաքին քթի պլաստիկ վիրահատություն
արտաքին քթի և քթի միջնապատի հետտրավմատիկ դեֆորմացիաների ուղղում (մեծահասակների և երեխաների մոտ)
քթի հարակից խոռոչների ներդիտակային (էնդոսկոպիկ) վիրահատություններ (FESS էնդոսկոպիկ ֆունկցիոնալ վիրաբուժություն)
կոկորդի և քթի հարակից խոռոչների պոլիպների հեռացում
քթի միջնապատի թափածակումների (պերֆորացիա) վիրահատական վերականգնում
ստորին քթային խեցիների ռադիոալիքային ռեդուկցիա (փոքրացում)
արտաքին քթի և քթի խոռոչի բարորակ և չարորակ ուռուցքների հեռացում
Ըմպանի վիրահատություններ՝
քիթընպանային նշիկի (ադենոիդէկտոմիա (ադենոիդ հյուսվածքի) հեռացում
տոնզիլէկտոմիա (քմային նշիկների հեռացում) ռադիոհաճախային եղանակով
քմային նշիկների փոքրացում - ռադիոալիքային ռեդուկցիա
խռմփոցի վիրահատական բուժում – փափուկ քիմքի և լեզվակի պլաստիկա
քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի ախտորոշում և բուժում
բերանի և ըմպանի ներագոյացությունների հեռացում
Լսողությունը վերականգնող և էսթետիկ վիրահատություններ՝
Կոխլեար իմպլանտացիա (լսողությունը լավացնող համապատասխան սարքի պատվաստում խխունջի մեջ)
թմբկախոռոչի շունտավորում
թմբկաթաղանթի վերականգնում (միրինգոպլաստիկա) դասական և էնդոսկոպիկ եղանակով
ստապեդոպլաստիկա (ասպանդակային ոսկրիկի վերականգնում միկրովիրաբուժական պրոթեզների կիրառմամբ)
մաստոիդէկտոմիա
օտոպլաստիկա (ականջախեցու փոքրացում)
ականջախեցու բարորակ և չարորակ ուռուցքների հեռացում
Պարանոցի և կոկորդի վիրահատություններ՝
պարանոցի առաջային և կողմնային հատվածների կիստայի հեռացում
ձայնալարերի պոլիպների հեռացում էնդոսկոպիկ եղանակով՝ դասական և ռադիոհաճախային միկրովրիաբուժական ասեղի միջոցով
կոկորդի մասնահատում
կոկորդի հեռացում (լարնգէկտոմիա)
կոկորդի հեռացում (լարնգէկտոմիա) լիմֆոդիսեկցիայով
խորդէկտոմիա
լարինգոտոմիայի և տրախեոտոմիայի հետվիրահատական դեֆեկտների պլաստիկ վերականգնում
ձայնը վերկանգնող վիրահատություններ
տրախեոտոմիա
պարանոցի և կոկորդի այլ վիրահատություններ: