Ուրոլոգիա

Ուրոլոգիական բաժանմունքում մեծ ուշադրություն է դարձվում համակցված բուժմանը, հիվանդների կյանքի որակի լավացմանը: Ուրոլոգիական բաժանմունքում իրականացվում են միզաքարային հիվանդության բոլոր ձևերի (այդ թվում նաև առավել ծանր ձևերի` բարդ մարջանաձև քարերի) ախտորոշում, բուժում և կանխարգելում: Բաժանմունքը հագեցած է միզաքարային հիվանդության ախտորոշման և բուժման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներով, ինչը գործնականում հնարավորություն է տալիս տարբեր աստիճանի բարդության և տեղակայման միզաքարային հիվանդության ժամանակ կիրառել բուժման ոչ ինվազիվ և նվազագույն ինվազիվ եղանակներ: Ցանկացած տեղակայման կոնկրեմենտների, այդ թվում նաև՝ ռենտգեն նեգատիվ քարերի դեպքում արդյունավետորեն կիրառվում է հեռահար քարափշրում: Միզածորանի կամ երիկամի կոնկրեմենտների որոշ տեղակայումների ժամանակ, հեռահար քարափշրմանը զուգահեռ կամ դրա փոխարեն կիրառվում է ուրեթերոռենոսկոպիան և կոնտակտային քարափշրումը: