Սրտաբանական
Բաժանմունքը բաղկացած է ինտենսիվ թերապիայի բլոկից (ԻԹԲ), կիսաինտենսիվ բլոկից (երկրորդ էտապ) և հիվանդասենյակներից: Այլ բաժանմունքների մասնագետների հետ սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս սրտամկանի կաթվածի զարգացման առաջին ժամերին վերականգնել զարկերակների անցանելիությունը և կանխել սրտամկանի կաթվածի զարգացումը: Սա նպաստում է հիվանդների հաշմանդամության տոկոսի զգալի նվազմանը:Անհետաձգելի սրտաբանության բաժանմունքի հիմնական խնդիրը սրտամկանի սուր կաթվածի և սուր սրտային համախտանիշի բուժումն է: Ինտենսիվ թերապիայի բաժանմունք (ԻԹԲ) ընդունվում են սրտամկանի սուր կաթվածով, անկայուն ստենոկարդիայով, սրտի ռիթմի սուր խանգարումներով, սրտային սուր անբավարարությամբ ու կյանքին սպառնացող այլ սրտանոթային ախտաբանություններով հիվանդներ: Բաժանմունքում բուժվում են նաև սրտի իշեմիկ հիվանդության (ՍԻՀ) քրոնիկ ձևերով, զարկերակային գերճնշմամբ, քրոնիկ սրտային անբավարարությամբ, սրտամկանի և պերիկարդի հիվանդություններով, էնդոկարդիտներով և սրտի այլ խնդիրներով հիվանդներ: